Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Հայաստանում էր «Հարյուր կյանք» մեգանախագծի կազմակերպիչներից, ոչ անհայտ, այս օրերին էլ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը կազմակերպող Ռուբեն Վարդանյանը:
Մարզահամալիրում կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆորումին նա ներկայացավ մի հսկա պայուսակ ուսից կախ տված, խիստ խուսափուկ ու առանձնապես որևէ զրույցի չտրամադրված: Բայց հասցրինք նրան հարցնել` մեզանում անվերջ խոսվում է, որ Դուք կլինեք ՀՀ հաջորդ վարչապետը, այդպե՞ս է: Հարցն ահավոր դուր չեկավ մեգամագնատին: Ռուսերեն, խիստ ընդգծված նա ասաց. «Я глупые слухи не комментирую»: Եվ այնուհանդերձ, ԶԼՄ-ները գրում ու գրում են այդ մասին, և կարծես արձագանքել պետք է` շարունակեցինք պնդել: «Я уже сказал: глупые слухи не комментирую»: Դեռ չէինք անցել հաջորդ` նրա ամերիկյան մեգանախագծին վերաբերող ոչ «գլուպի» հարցին, «Я очень занят», ասաց ու լույսի արագությամբ հեռացավ:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկ առավելություն, բոլոր դեպքերում, ունի` նա իրեն լրատվամիջոցների նկատմամբ, գոնե արտաքուստ, խիստ «լյուբեզնի» է պահում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ